Օտարեկրյա առաջին պատվիրակություններն արդեն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)
24/04/2015 09:43
Նմանատիպ
Այսօր վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել օտար երկրներից ժամանած առաջին պատվիրակությունները։ Ինչպես տեղեկացնում է Times.am-ի թղթակիցը, նրանց ուղեկցում էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ աշխատող թղթակիցներն ու կազմակերպիչները սպասում են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահների այցին։
Լուսանկարները` Քրիստինե Սողոմոնյանի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում