AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառում օծվեց Հայոց Ցեղասպանության 100֊ամյա տարելիցին նվիրված խաչքար

 

Ապրիլի 23֊ին Արցախի Քարվաճառ քաղաքում տեղի ունեցավ ծառատունկ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100֊ամյա տարելիցին։ Ծառատունկին մասնակցում էին Քարվաճառի միջնակարգ դպրոցի աշակերտները, ուսուցիչները, Շահումյանի շրջանի վարչակազմի եւ Քարվաճառի քաղաքապետարանի աշխատակիցները։ Միջոցառմանը ներկա էին նաեւ բնակիչներ Շահումյանի շրջանի այլ համայնքներից։ Նորատունկ ծառերի վրա կախվեցին Քարվաճառի դպրոցի աշակերտների անունները։ Ծառատունկն իրականացվեց այն տարածքում, որտեղ վերջերս տեղադրվել է Հայոց Ցեղասպանության 100֊ամյա տարելիցին նվիրված խաչքար։ Խաչքարը տեղադրվել է Շահումյանի շրջանի բնակիչների համատեղ ուժերով։

Ծառատունկից հետո տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն։ Խաչքարն օծեց Դադիվանք վանական համալիրի քահանա Տեր Հովհաննեսը։ Արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով։ Օծման արարողությունից հետո քահանան աղոթք հղեց առ Աստված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների փրկության համար։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը․ այսօր Հայոց Ցեղասպանության 100֊ամյա տարելիցն է, սակայն սրանով ոչինչ չի ավարտվում։ Մենք պետք է շարունակենք մեր ձայնը բարձրացնել ամբողջ աշխարհում եւ ճանաչում ու հատուցում պահանջել Թուրքիայի իրականացրած ոճրագործության համար։ Մենք հիշում ենք եւ պահանջում», ընդգծեց տեր հայրը՝ դիմելով Քարվաճառի բնակիչներին։

Այնուհետ ներկաները ծաղիկներ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։

Թամարա Գրիգորյան

 

Լրահոս
Կորոնավիրուսը կխանգարի՞ «Վերջին զանգին». պարզաբանում է փոխնախարարը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով Ավագ երեքշաբթի 20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի ուղիղ եթերն արձանագրեց հակառեկորդ. Ջոնի Բրջոնին խժռեց նրան. Գագիկ Համբարյան Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը «Հրապարակ»․ Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաները «Ժողովուրդ»․ Մասիս Մայիլյանի Երևան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը «Իրատես»․ 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն «Փաստ»․ Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը ՀՀ կառավարությանը ստիպել է ապագայի համար որոշ փոփոխություններ անել «Իրավունք». Պարետի ցուցու՞մն է բոյկոտում Հայկ Մարությանը «Իրատես»․ Գործադիրի ներկայացուցիչներն իրենց պարգևավճարներից չեն հրաժարվի Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց Կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը վատացել է «Փաստ». Արհեստական շահարկումներ Արցախում, ովքեր են մասնակցել ակցիային «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում իրավիճակը լիցքաթափվել է «Հրապարակ»․ Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին «Հրապարակ»․ ԱԺ աշխատակազմը վիրավորված է Արարատ Միրզոյանից «Փաստ»․ Իշխանություններն անում են այն, ինչը նախկինում հեգնում էին «Փաստ»․ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 7 Դաշնակցությունը չի կարող առաջնորդվել որոշների քմահաճույքով. Իշխան Սաղաթելյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սիրելի վարչապետ, աչքիս Ձեզ սխալ բաներ են զեկուցել Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է փոփոխությունների․ Պարետ Փաշինյանը` Պուտինի հետ գազի գնի շուրջ բանակցությունների մասին Թուրքիայում պոկել են Աթաթուրքի կիսանդրու գլուխը․Լուսանկար Պարետի նոր որոշումը Կորոնավիրուսի առաջացման նոր վարկածի մասին ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ Ազգային ժողովում պարգևատրումների մասին Արցախի առողջապահական հաստատություններում մեկուսացված երկու քաղաքացիներ կան. տեղեկատվակա շտաբ Թոքաբորբով ծայրահեղ ծանր հիվանդը մահացել է շտապօգնության մեքենայում. նրան չեն թեստավորել և սխալ պրոֆիլի ԲԿ տեղափոխելու որոշում են կայացրել Փաշինյանն ասաց, թե տարեկան որքան գումար է տրամադրվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարներին Պատրաստվում ենք կորոնավիրուսի զանգվածային թեստավորում անել. վարչապետ Արցախի ԱԳՆ-ն՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Վարկ եմ վերցրել, բազմացրել եմ, որ վաճառեմ, թուղթ չեն տալիս. գյուղատնտես Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ՈՒՂԻՂ Աշոտյանի հարցերը ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan