Չեմ բացառում, որ Բարաք Օբաման այս տարի հնչեցնի «ցեղասպանություն» բառը. Կիրո Մանոյան

Չեմ բացառում, որ Բարաք Օբաման այս տարի հնչեցնի «ցեղասպանություն» բառը. 
Կիրո Մանոյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ Հայաստանն այլ պետությունների խորհրդարաններին հորդորում է ճանաչել պատմական իրողությունը, տրամաբանական է, որ Հայաստանի խորհրդարանը հանդես է գալիս նման հայտարարությամբ: Այն համախոհության արդյունք է, որը որդեգրվել է բոլորի կողմից և, հասկանալի, որ չէր կարող ամբողջությամբ անթերի լինել: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի ընդունած հայտարարությանը: ԱԺ կողմից միաձայն ընդունված հայտարարության մեջ հայ օրենսդիրները երախտագիտություն են հայտնում աշխարհի այն բոլոր խորհրդարաններին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը եւ կոչ են անում մնացած օրենսդիր մարմիններին ճանաչելու ու դատապարտելու Օսմանյան կայսերությունում հայերի դեմ իրականացված ոճրագործությունը :

Մանոյանի համար այս հայտարարությունն ավելի ընդունելի կլիներ, եթե խորհրդարաններին ու միջազգային կառույցներին ուղղված խոսքում՝ բացի ճանաչման ու դատապարտման հորդորից, լիներ նաեւ արդարության վերականգման մասին որևէ խոսք: Այնուհանդերձ, այս ուղերձով Հայաստանը հերթական անգամ ցույց է տալիս, որ պահանջատեր է: «Մի բան է, երբ Հայաստանի իշխանությունն է անում, մեկ այլ բան, երբ քաղաքական դաշտի բոլոր գլխավոր դերակատարներն են միասնաբար դիմում աշխարհին»,-նկատել է դաշնակցական գործիչը:

Վատիկան, Չեխիա, Ավստրիա, Գերմանիա… Սրանք ընդամենը վերջին օրերի՝ Թուրքիային խոր անհանգստություն պատճառող երկրների աշխարհագրությունն է: Կիրո Մանոյանի բնորոշմամբ, այս բոլոր միասին արդեն ստեղծել են այն հզոր ցունամին, որից այդքան վախենում է Թուրքիան: «Պետք է փաստեմ, որ իմ սպասվածից ավելին էր, ամեն օր այս թեմայով մի նորություն կա: Այս ամենն էլ ստիպում է Թուրքիային ժամանակից շուտ քայել անել, ինչի արդյունքում էլ՝ այդ երկրի վարչապետը ստիպված չորս օր առաջ է ցավակցական հայտարարություն անում»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից ակնկալվող բանաձեւի կարեւորությանը, ապա Մանոյանը նախ շեշտադրում է, որ Գերմանիան ծանրակշիռ պետությունն է, ցեղասպանության ականատես, իսկ որոշ դեպքերում՝ նաև անմիջական մասնակից: «Գերմանիայի խորհրդարանն առաջին անգամ բանաձեւ է ընդունել 2005 թվականին, սակայն այդ փաստաթղթում խուսափել են գործածել «ցեղասպանություն» բառը, բայց հիմնավորման մեջ ասվում է, որ մասնագետների տեսակետով՝ այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Այսինքն՝ անուղղակի ձևով ասել էին, բայց այդ բանաձևի մեջ հատկանշականն այն է, որ գերմանացիներն ասում էին, որ ստանձնում են մեղքի իրենց բաժինը: Անշուշտ, սա շատ կարևոր է: Ես կասեի, որ բոլորս էլ թերացել ենք, այն իմաստով, որ Գերմանիային այդ խոստովանության համար պատասխանատվության չենք ենթարկել, որպեսզի այն ինչ- որ քայլեր ձեռնարկեր»,-պարզաբանել է բանախոսը:
Հայոց ցեղասպանությանՉեմ բացառում, որ Բարաք Օբաման այս տարի հնչեցնի «ցեղասպանություն» բառը.
Կիրո Մանոյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ Հայաստանն այլ պետությունների խորհրդարաններին հորդորում է ճանաչել պատմական իրողությունը, տրամաբանական է, որ Հայաստանի խորհրդարանը հանդես է գալիս նման հայտարարությամբ: Այն համախոհության արդյունք է, որը որդեգրվել է բոլորի կողմից և, հասկանալի, որ չէր կարող ամբողջությամբ անթերի լինել: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի ընդունած հայտարարությանը: ԱԺ կողմից միաձայն ընդունված հայտարարության մեջ հայ օրենսդիրները երախտագիտություն են հայտնում աշխարհի այն բոլոր խորհրդարաններին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը եւ կոչ են անում մնացած օրենսդիր մարմիններին ճանաչելու ու դատապարտելու Օսմանյան կայսերությունում հայերի դեմ իրականացված ոճրագործությունը:

Մանոյանի համար այս հայտարարությունն ավելի ընդունելի կլիներ, եթե խորհրդարաններին ու միջազգային կառույցներին ուղղված խոսքում՝ բացի ճանաչման ու դատապարտման հորդորից, լիներ նաեւ արդարության վերականգման մասին որևէ խոսք: Այնուհանդերձ, այս ուղերձով Հայաստանը հերթական անգամ ցույց է տալիս, որ պահանջատեր է: «Մի բան է, երբ Հայաստանի իշխանությունն է անում, մեկ այլ բան, երբ քաղաքական դաշտի բոլոր գլխավոր դերակատարներն են միասնաբար դիմում աշխարհին»,-նկատել է դաշնակցական գործիչը:

Վատիկան, Չեխիա, Ավստրիա, Գերմանիա… Սրանք ընդամենը վերջին օրերի՝ Թուրքիային խոր անհանգստություն պատճառող երկրների աշխարհագրությունն է: Կիրո Մանոյանի բնորոշմամբ, այս բոլոր միասին արդեն ստեղծել են այն հզոր ցունամին, որից այդքան վախենում է Թուրքիան: «Պետք է փաստեմ, որ իմ սպասվածից ավելին էր, ամեն օր այս թեմայով մի նորություն կա: Այս ամենն էլ ստիպում է Թուրքիային ժամանակից շուտ քայել անել, ինչի արդյունքում էլ՝ այդ երկրի վարչապետը ստիպված չորս օր առաջ է ցավակցական հայտարարություն անում»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից ակնկալվող բանաձեւի կարեւորությանը, ապա Մանոյանը նախ շեշտադրում է, որ Գերմանիան ծանրակշիռ պետությունն է, ցեղասպանության ականատես, իսկ որոշ դեպքերում՝ նաև անմիջական մասնակից: «Գերմանիայի խորհրդարանն առաջին անգամ բանաձեւ է ընդունել 2005 թվականին, սակայն այդ փաստաթղթում խուսափել են գործածել «ցեղասպանություն» բառը, բայց հիմնավորման մեջ ասվում է, որ մասնագետների տեսակետով՝ այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Այսինքն՝ անուղղակի ձևով ասել էին, բայց այդ բանաձևի մեջ հատկանշականն այն է, որ գերմանացիներն ասում էին, որ ստանձնում են մեղքի իրենց բաժինը: Անշուշտ, սա շատ կարևոր է: Ես կասեի, որ բոլորս էլ թերացել ենք, այն իմաստով, որ Գերմանիային այդ խոստովանության համար պատասխանատվության չենք ենթարկել, որպեսզի այն ինչ- որ քայլեր ձեռնարկեր»,-պարզաբանել է բանախոսը:

Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունն ավելի շատ քաղաքական է. ինչքան շատ պետություն ճանաչի այդ իրողությունը, այնքան մեծ կլինի ճնշում Թուրքիայի վրա: Մանոյանի վստահեցմամբ, հենց այս ճնշումն է ստիպել Թուրքիային այսօր այլ քաղաքականություն որդեգրել Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում: Չնայած այդ քաղաքականության մեջ փորձեր են արվում ավելի մեղմ դիրքորոշում ցուցաբերել, այնուհանդերձ, այդ մոտեցումներն այնքան հակասական մ են լինում, որ ՀՅԴ անդամի խոսքով՝ դա իրականում նույն ժխտողական քաղաքականությունն է: «Պարզապես ձևի փոփոխություն է, և Թուրքիան շարունակում է ժխտողական և իրականության խեղաթյուրման քաղաքականությունը: Պատմության մասին չեմ ասում: Եթե թուրք ժողովրդի շրջանում կա թշնամանք հայերի նկատմամբ, ապա դրա միակ մեղավորը Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն է, որի հետևանքով թուրքերը զրկվել են սեփական պատմությունը իմանալու հնարավորությունից»,-ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձի բովանդակությանը, ապա Կիրո Մանոյանը կարծում է, որ այս տարի այն կարող է մի քիչ այլ լինել, ավելին՝ նա չի բացառում, որ Բարաք Օբաման կարող է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: «Այս մարդն անտեղյակ չէ, հետեւապես, նրա չասելը՝ գիտակցված չասել է, պատահական չէ: Կարծում եմ, որ այս հարցում նա ցանկանում է ինչ-որ կտակ թողնել»,-ասել է նա:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հնարավորության մասին խոսելիս Կիրո Մանոյանը հիշատակում է Հրանտ Դինքի այն խոսքերը, որը ստամբուլահայ խմբագրապետն ասել էր Թեհրանում՝ սպանությունից մի քանի ամիս առաջ: «Կգամ մի օր, եւ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց այն օրը, երբ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը՝ այլևս Թուրքիա չի լինի»,-Դինքի խոսքերը մեջբերել է Մանոյանը:

ճանաչման կարևորությունն ավելի շատ քաղաքական է. ինչքան շատ պետություն ճանաչի այդ իրողությունը, այնքան մեծ կլինի ճնշում Թուրքիայի վրա: Մանոյանի վստահեցմամբ, հենց այս ճնշումն է ստիպել Թուրքիային այսօր այլ քաղաքականություն որդեգրել Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում: Չնայած այդ քաղաքականության մեջ փորձեր են արվում ավելի մեղմ դիրքորոշում ցուցաբերել, այնուհանդերձ, այդ մոտեցումներն այնքան հակասական մ են լինում, որ ՀՅԴ անդամի խոսքով՝ դա իրականում նույն ժխտողական քաղաքականությունն է: «Պարզապես ձևի փոփոխություն է, և Թուրքիան շարունակում է ժխտողական և իրականության խեղաթյուրման քաղաքականությունը: Պատմության մասին չեմ ասում: Եթե թուրք ժողովրդի շրջանում կա թշնամանք հայերի նկատմամբ, ապա դրա միակ մեղավորը Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն է, որի հետևանքով թուրքերը զրկվել են սեփական պատմությունը իմանալու հնարավորությունից»,-ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձի բովանդակությանը, ապա Կիրո Մանոյանը կարծում է, որ այս տարի այն կարող է մի քիչ այլ լինել, ավելին՝ նա չի բացառում, որ Բարաք Օբաման կարող է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: «Այս մարդն անտեղյակ չէ, հետեւապես, նրա չասելը՝ գիտակցված չասել է, պատահական չէ: Կարծում եմ, որ այս հարցում նա ցանկանում է ինչ-որ կտակ թողնել»,-ասել է նա:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հնարավորության մասին խոսելիս Կիրո Մանոյանը հիշատակում է Հրանտ Դինքի այն խոսքերը, որը ստամբուլահայ խմբագրապետն ասել էր Թեհրանում՝ սպանությունից մի քանի ամիս առաջ: «Կգամ մի օր, եւ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց այն օրը, երբ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը՝ այլևս Թուրքիա չի լինի»,-Դինքի խոսքերը մեջբերել է Մանոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում