AM | RU
USD
EUR
RUB

Հերոսությունը գործով ցույց կուդան, ոչ թե գրելով. Միայնակ Գայլ

 

Սամվել Խաչատրյան (Միայնակ Գայլ) ծնվել է 1962 թ. ապրիլի 29-ին Գյումրիում, զոհվել՝ 1991 թ. նոյեմբերի 7-ին Հադրութի շրջանի Խրմնջուղ գյուղում:

1989 թվականն էր, երբ Սամվելը որոշեց միանալ Արցախյան շարժմանը: 27 տարեկան էր, դեռ բազում չիրագործված նպատակներ ուներ, բայց հայրենիքի կանչն ավելի զորեղ գտնվեց: Խաչատրյանների բազմազավակ ընտանիքի երկրորդ երեխան էր, հայրենիքի, հայրենասիրության մասին ուներ իր պատկերացումները, որոնք դեռ մանկուց էին ձևավորվել:

7-րդ դասարան էր, -հիշում է Սամվելի քույրը, երբ դպրոցում հանձնարարել էին գրել շարադրություն «Հերոսները կյանքում» վերնագրով: Սամվելն այդպես էլ ոչինչ չի գրում՝ հանձնելով դատարկ տետրը, իսկ ուսուցչուհու հարցին, թե ու՞ր է աշխատանքը՝ պատասխանում է. «Ընկե՛ր Քնարիկ, հերոսությունը գործով ցույց կուդան, ոչ թե գրելով»:
Շատ կատակասեր էր, հատկապես տատիկին շատ էր սիրում, հարազատները պատմում են, թե ինչպես էր խորհրդային բանակ զորակոչվելուց առաջ կատակով ասել. «Տա՛տ ջան, չմեռնես մինչև գամ, ես քու թաղումդ հեչ մարդու չեմ վստահե»:

Բանակից հետո վերադառնում է հայրենի քաղաք, աշխատելուն զուգընթաց մարզվում՝ գերազանց տիրապետելով կարատե-դո մարզաձևին:

«Բազմաթիվ նպատակներ ուներ, Ամերիկան իր երազանքների երկիրն էր, որոշել էր՝ հենց ամուսնանար, գնալու էր, բայց չհասցրեց»,- նշում է քույրը՝ տիկին Մանիկը:

Արցախյան շարժման սկսվելուց հետո Գյումրիում 1989թ. ձևավորվում է «Ուրարտու» փրկարարական ջոկատը, Սամվելը համալրում է նրանց շարքերը:

«Սկզբում ուղղակի զենքեր էին տեղափոխում Արցախ, չէինք պատկերացնում հարցի լրջությունը, չէինք մտածում, որ կռիվ կլինի: Շատ մեծ հպարտություն էինք զգում, երբ ազատամարտիկի հագուստով տուն էր գալիս, երբ կողքով քայլում էի, մարդիկ մոտենում էին եղբորս՝ հարցնում ` «Հն Սամվել ջան, ի՞նչ է լինելու»: Մենք չէինք պատկերացնում, բայց ինքը գիտեր, որ դա է իր ճանապարհը»,-հիշում է տիկին Մանիկը:

Շատ են փորձել հետ պահել, բայց որոշել էր՝ պետք է գնար. «Ի՞նչ է, սպասեմ մինչև թուրքը տու՞նս հասնի»:

Ուրարտու ջոկատում Սամվելը մարտական պարապմունքների մարզիչ էր նշանակվել, տղաներին պատրաստել, հայրենասիրական ոգին բարձրացնել էր հարկավոր: «Էդքան հեշտ չէր միանգամից գնալ ու մարդ սպանել: Պատերազմի դաշտ էր, ամեն ինչ էր հնարավոր: Սամվելը մեզ պատրաստում էր և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես», - նշում է մարտական ընկերը՝ Նապոլեոն Հակոբյանը:

Միասին որոշել էին, միասին էլ մեկնել կռվի դաշտ: Առաջին մարտական գործողությունները Գորիսում են տեղի ունեցել: Ամբողջ ձմեռ նրանք պաշտպանում էին Խոզնավար և Խնածախ գյուղերը: Ճիշտ է՝ կռվին 10-15 օր հերթափոխով էին մասնակցում, բայց Սամվելին հնարավոր չէր համոզել, որ տուն գա. «Ի՞նչ է, սանատորիա եմ էկել, որ 10 օր մնամ»,- ասում էր Սամվելը:

«1989թ. դեկտեմբերին,- հիշում է մարտական ընկերը, Գյումրիում բոլորը գերեզմանոց էին գնում երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու, մենք էլ պետք է գնայինք, ինչքան էլ փորձեցինք, Սամոյին չկարողացանք համոզել, որ մեզ միանա, ստիպված ուժով դրեցինք մեքենա»:

Տանը եղած ժամանակ պատերազմից ոչինչ չէր պատմում, հարազատների, հարևանների հարցերին էլ կարճ պատասխանում էր. «Լավ կլինի»: Մարտական ընկերների հետ հանդպումներն էլ գաղտնի էին անում: Երկար չէր կարողանում մնալ տանը, շտապում էր ժամ առաջ հասնել Գորիս, դեռ անավարտ գործեր ուներ: Թուրքերի վայրագությունները տեսնելուց հետո վրեժխնդրության ծարավը խեղդում էր: Գորիսի անտառներից մեկում տեսնելով 17 տարեկան աղջկա խոշտանգված դին ծառից կախված վիճակում, չոքելով դիակի առաջ՝ երդվել էր. «մինչև վրեժդ չլուծեմ, ստեղից չեմ գնա»:

Եվ իսկապես, գնաց միայն այն ժամանակ, երբ վրեժը լուծված էր: Բայց կռիվը դեռ ավարտված չէր: Հանգիստ նստել չէր կարող: Որոշել էր, պետք է գնար Արցախ: Բայց այս անգամ միայնակ:

Մարտական ընկերոջ խոսքով այդ ժամանակ զենք հայթայթելը շատ դժվար էր, պետք է ճարեին կյանքի գնով, իրենց ոչ ոք զենք չի տվել: Թե՛ Գորիսի գյուղերի, թե՛ Լաչինի պաշտպանության ժամանակ կռվել են փայտերով, 6-10 հոգով ունեցել են ընդամենը մեկ հրացան: Միևնույն ժամանակ շատ հնարամիտ են եղել: Ժպիտով է հիշում, թե ինչպես են Խնձորեսկի պաշտպանության ժամանակ մեծ լապտերները կապել ավանակին ու սարից բաց թողել: Թուրքերը տեսնելով սարսափահար փախել են՝ մտածելով, թե հայերը լազեր են օգտագործում:

Արցախ գնալու համար Սամվելը կարողացել էր զենք գտնել. «Զենք մենակ Սամոն ուներ, պայմանավորվել էինք, որ գնալու էր, 10-15 օր հետո հետ դառնար, որ մեզանից մեկը գնար, մինչև կարողանայինք զենք ճարել բոլորս: Բայց գնաց ու իր սովորության համաձայն հետ չեկավ»:

Շատ մաքրասեր էր սիրում էր, որ հագուստը կոկիկ դասավորված է լինում: Ճանապարհի ճամպրուկն էլ գնալուց առաջ միշտ վստահում էր քրոջը: Ինքը չէր սիրում դասավորել: «Մանի՛կ, ֆիդային կճամփես, արցունք չտեսնիմ»,- այսպիսին է լինում հերոսի արձագանքը, երբ քույրն արցունքն աչքերին հավաքում էր իրերը:

1991թ. սեպտեմբերի 18-ին հակառակ հարազատների հորդորներին ուղղաթիռով մեկնում է Արցախ: Նախքան ուղղաթիռը նստելը անգամ հրամանատարն է փորձում համոզել. «Սա՛մ, մի՛ արի, մնա՛, ամուսնացի՛»: Գորիսում մի աղջկա էր հավանել, որոշել էր, որ հենց կռիվն ավարտվի, անպայման ամուսնանալու է…

Արցախում նրան բոլորը Միայնակ Գայլ էին անվանում: Սիրում էր միայնակ կռվի դուրս գալ: Ահ ու սարսափ էր տարածում ադրբեջանական գյուղերում: Սպիտակ պոչով դանակ ուներ, ասում էր «տղե՛րք, գնացինք որսի», չէին համաձայնվում, մենակ էր գնում:

Այնինչ Արցախում երկար մնալ չհաջողվեց: Նոյեմբերի 7-ին հերթական ադրբեջանական գյուղը մտնելուց լուրեր են տարածվում, որ գալիս է ՕՄՕՆ-ը, փորձում են հետ քաշվել, բայց Սամվելը ընկերների՝ Վարդանի ու Խաչիկի հետ ընկնում են շրջափակման մեջ: Նրանց ո՛չ, բայց գյուղն հաջողվում է փրկել: Ընկերներից մեկի՝ Մարտիկի միջոցով, ով տեղանքին լավ ծանոթ էր, կարողանում են լուր հասցնել Խրմնջուղ, որ թշնամին մոտենում է:

Շրջափակումից այդպես էլ չեն կարողանում դուրս գալ: Հերոսի մահով են ընկնում տղերքը` մահվանից առաջ փրկելով մի ամբողջ գյուղ: Ինչպես հիշում են մարտական ընկերները՝ վերջին բանը, որ լսել են, Սամվելի խրոխտ երգն էր. «Ելե՛ք տղերք հայկազուն, գնա՛նք մենք դեպ Սասուն» ու կրակոցներ…Ընկնում է հերոսը երգը շուրթերին:

Մահվան լուրը գնդակի արագությամբ է հասնում Գյումրի: Այնինչ մայրն հավատով սպասում էր, որ որդին անպայման վերադառնալու է, անգամ մատանի էր գնել, որ գալուն պես ամուսնացներ:

Դիակն այդպես էլ չի հաջողվում հետ վերադարձնել թշնամին հավաստիացրել էր, որ իրենք դիակներ չեն պահում:

Հերոսի մասունքներն ամփոփված են Գյումրիի եղբայրական գերեզմանոցում, գյումրեցի մյուս քաջերի կողքին:

Ելենա ԹՈՐՈՍՅԱՆ

Լրահոս
Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan