Ուրուգվայի ԱԳ նախարարը Արցախի Հանրապետության ճանաչման կոչով է հանդես եկել

Հունվարի չորսին հայ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ուրուգվայի արտգործնախարարը  կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և հարգել  հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Ուրուգվայի ԱԳ նախարարը հանդիպել է Ուրուգվայի Հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչների և Միջազգային հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանի հետ` քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում և Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպտորեն խախտման միջադեպերը:

Ալմագրոն շեշտել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծման անհրաժեշտությունը, հայ բնակչության ինքնորոշման և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության  իրավունքների հարգման անհրաժեշտությունն այն սահմաններով, ինչպիսին այն եղել է 1918թ-ի մայիսից 1920թ-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:

2011թ-ի սեպտեմբերին արտաքին գործերի նախարարը հասարակությանը տեղեկացրեց, որ սկսել են վերլուծության ենթարկել Լեռնային Ղարաբաղի դեպքը և պետական դիրքորոշում են ներկայացնելու այդ կապակցությամբ: Այդ ժամանակվանից ի վեր Ուորուգվայի պաշտոնյանները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և այդ երկրում դեսպանների հետ:

Իրավական դաշտում բազմաթիվ օրենսդիրներ հնարավորություն ունեին հանդիպելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին  2011թ-ի դեկտեմբերին Ուրուգվայ կատարած իր այցի շրջանակներում: Ի պատասխան Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը նախագահ Խորխե Օրիքոյի և բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին Հանրապետություն են այցելել 2012թ-ի նոյեմբերին, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Թեման քննարկվել է նաև Ադրբեջանի քաղաքական կուսկացությունների ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ:

Վերջերս 2014թ-ի հուլիսին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ուորուգվայի և Հայաստանի նախագահները: ՀՀ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում երկու նախագահներն ընգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեւությանը: Այս մասին նշված է Ուրուգվայի հայկական ազգային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում