Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Սեպտեմբերի 16-ին ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ–լեհական քաղաքական խորհրդատվություններ:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ Լեհաստանինը’ Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին:
Հանիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական երկխոսության խորացումը և նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը:

Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկեցին հայ-լեհական համագործակցությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ այլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև դինամիկ զարգացող մշակութային գործընկերությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում