ԻԼԻՊ-ը սիրիական ռազմական ինքնաթիռ է վայր գցել Ռակկայում

ԻԼԻՊ-ը սիրիական ռազմական ինքնաթիռ է վայր գցել Ռակկայում

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը սեպտեմբերի 16-ին սիրիական օդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռ է վայր գցել Ռակկա քաղաքի մերձակայքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սա առաջին դեպքն է, երբ ԻԼԻՊ խմբավորումը նման քայլ է կատարում Սիրիայի և Իրաքի տարածքում իսլամական պետություն հիմնելու մասին հայտարարելուց հետո: Իսլամիստները ուղղաթռիը վայր են գցել այն ժամանակ, երբ սիրիական ուժերը հարվածում էին նրանց հենակետերի ուղղությամբ: Ականատեսների խոսքով, ինքնաթիռն ընկել է ալ Հուսաուա բնակելի թաղամասում,ինչի հետևանքով տներ են ավերվել: Օդաչուի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդում:

Վերջին շրջանում սիրիական օդային ուժերը հարձակումներ են իրականցնում ԻԼԻՊ-ի հենակետերի ուղղությամբ:

Արդեն իսկ տեղեկություններ են հաղորդվել, որ ԱՄՆ-ը առաջին հարվածներն է հասցրել ԻԼԻՊ-ի դեմ Իրաքի տարածքում: ԱՄՆ-ը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ կսկսի նաև Սիրիայում առանց Դամասկոսի հետ համագործակցելու: Իր հերթին Դամասկոսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նման քայլը կլինի միջազգային իրավունքի նորմերի խախտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում