Թուրքիան գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեցող երկրներից է

Թուրքիան գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեցող երկրներից է

Թուրքիան տեղ է գտել գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեցող 15 երկրների շարքում: Այս մասին տեղեկացնում է թուրքական գործակալությունը: Հաշվի առնելով այն, որ Թուրքիայի բնակչության 8,8 տոկոսն աշխատանք չունի, երկիրը գործազրկության բարձր մակարդակով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը:

Ամենամեծ թվով գործազուրկ ունեցող երկրների տասնյակի մեջ են մտնում Իրանը (10,7%), Լեհաստանը (11,7%), Եգիպտոսը (12,3%), Իտալիան (12,6%), Պորտուգալիան (13,9%), Իրաքը (15,1%), Նիգերիան (23,9%), Իսպանիան (24,47%), Հարավային Աֆրիկան (27%) և Հունաստանը (27%):

Հետևեք մեզ նաև Telegram-ում