Ռոուհանին կասկածի տակ է դնում Արևմուտքի անկեղծությունը

Ռոուհանին կասկածի տակ է դնում Արևմուտքի անկեղծությունը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կասկածենր է արտահայտել Արևմուտքի անկեղծ մտադրությունների վերաբերյալ, համաձայն որի նրանք ցանկանում են պայքարել ահաբեկիչների դեմ: Այս մասին տեղեկացնում է Press TV-ն:

Թեհրանում Սլովակիայի փոխվարչապետի և ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Ռոուհանին նշել է, որ ծիծաղելի է համարում այն փաստը, որ այն երկրները զբաղված են ահաբեկիչներին ֆինանասավորելով և զինելով, սակայն ձգտում են պայքարել նրանց դեմ: Նա անհանգստություն է արտահայտել Մերձավոր Արևելքում ահաբեկչության տարածման ուղղությամբ, այդ թվում նաև Իրաքում և Սիրիայում և կոչ է արել աշխարհի երկրներին միասնական դիրքորշում որդգերել ահաբեկչության դեմ պայքարի համար:

Իր հերթին Սլովակիայի փոխվարչապետն արտահայտվել է Բրատիսլավիայի և Թեհրանի միջև խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության օգտին, նշելով, որ բոլոր կողմերը պետք է օգտագործեն հնարավոր բոլոր միջոցները ահաբեկչության դեմ պայքարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում