Ալիևը տվել է Սարգսյանի հետ հանդիպելու համաձայնությունը.Պասկալ Մոնյե

Ալիևը տվել է Սարգսյանի հետ հանդիպելու համաձայնությունը.Պասկալ Մոնյե

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն իր համաձայնությունը տվել է Փարիզում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ:Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Նրա խոսքերով, հանդիպումը կկայանա հոկտեմբերի երկրորդ կեսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջոնրդությամբ:
Դեսպանը նշել է նաև, որ կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղիները: Վերջինս նշել է, որ այս հանդիպումը կարևոր նշանակություն կուեննա Փարիզի հանդիպումից հետո:

«Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, անում է հնարավոր ամեն ինչ կոնֆլիկտի լուծման համար և գտնում է, որ արդեն վաղուց եկել է ժամանակը հակամարտությունը կարգավորելու համար»,- ընգծել է Մոնյեն:

«Այն որ նախագահներն արդեն իրենց համաձայնությունը տվել են,մեծ ձեռքբերում է: Հիմնական նպատակը, որ կողմերը հանդիպեն, որպեսզի բանակցությւոններում հաջողության հասնելու ուղիներ գտնեն և փոխադարձաբար ընդունելի որոշում կայացնեն այս խնդրի վերաբերյալ», – նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում