Բարձր տեխնոլոգիաների հայ մասնագետները Նյու Յորքում կանցկացնեն «ԱրմԹեք» ամենամյա համաժողովը

Բարձր տեխնոլոգիաների  հայ մասնագետները Նյու Յորքում կանցկացնեն «ԱրմԹեք» ամենամյա համաժողովը

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո Նյու Յորքում կանցկացվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-րդ ամենամյա «ԱրմԹեք» համաժողովը: Համաժողովը կհամախմբի ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետներին, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ համաժողովում մասնագետները քննարկելու ե ն միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«ԱրմԹեք» համաժողովը շահույթ չհետապնդող գլոբալ ցանց է, որը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ: Համաժողովը կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և կրում է «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագիրը: Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը և այն դարձնել գլոբալ ճանաչելի:

Միջոցառման հիմնական խնդիրն է լուսաբանել Հայաստանի ներկայիս և ապագա մասնակցությունը դինամիկ զարգացող գլոբալ տնտեսությունում՝ շեշտը դնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի և հարակից բիզնեսների վրա:

«ԱրմԹեք» համաժողովը հնարավորություն է տալիս հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների, կառավարական օղակների, ֆինանսական և ծառայությունների ոլորտների, ինչպես նաև առաջատար գիտակրթական հաստատությունների կարևորագույն ներկայացուցիչների հետ: Համաժողովն ամեն տարի հյուրընկալում է մասնակիցների Հայաստանից, Ա ՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, ԱՊՀ և այլ երկրներից: «Արմթեք 2014»-ը կկայանա սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ում՝ Նյու Յորք քաղաքում, TPK համաժողովների կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում