Բակո Սահակյանն ընդունել է Լիբանանից ժամանած գործարարների

Բակո Սահակյանն ընդունել է Լիբանանից ժամանած գործարարների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում են Լիբանանից ժամանած մոտ վեց տասնյակ հասարակական գործիչներ եւ գործարարներ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարեւորել է «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» կազմակերպության ներդրումն Արցախի շենացման գործում եւ նրա կողմից իրականացվող աշխատանքները Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում’ գյուղատնտեսության եւ գյուղական բնակավայրերի զարգացման ու ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու տարածաշրջանային գործընթացներին’ պատասխանելով ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում