Գարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Գարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Վրաստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ, սեպտեմբերի 16-ին երկօրյա պաշտոնական այցով ուղևորվել Է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կկայանան բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, տեղեկացնում Է  կառավարության ղեկավարի մամուլի ծառայությանը:

Աբու Դաբիում Գարիբաշվիլին հանդիպում կունենա գահաժառանգ շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանի հետ:

Սեպտեմբերի 17-ին Գարիբաշվիլին հանդիպում կունենա Աբու Դաբիի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի, ինչպես նաև Ներդրումային խմբի նախագահի հետ:

Վրացական պատվիրակության կազմում են՝ հանրապետության Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, այլ պաշտոնատարներ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում