Թբիլիսիի կենտրոնում այրվել Է «Գնչուական շուկան»
16/09/2014 14:19
Նմանատիպ
22 հրշեջ բրիգադ Է մասնակցել հրդեհի մարմանը, որը սեպտեմբերի 16-ի լուսաբացին բռնկել Է Թբիլիսիի կենտրոնում՝ Ցինամձգվիրիշվիլի փողոցում գտնվող «Գնչուական շուկայում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին, հայտնել Է Թբիլիսիի քաղաքապետարանի արտակարգ և անհետաձգելի իրավիճակների կառավարման գծով գործակալության պետ Թեմուր Գիորգաձեն:
«Այրվել Է մեծ շուկա, որի տարածքը հասնում Է 2,5 հազար քառակուսի մետրի: Այնտեղ վաճառվում Էին տարատեսակ ապրանքներ՝ սկսած մարզակոշիկներից մինչև հագուստ և ուրիշ այլ իրեր»,-ասել Է Գիորգաձեն:
Ներկայում հրդեհը մարված Է, պատահարի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները՝ պարզելու բռնկման պատճառը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում