Քաղաքացին զինամթերք է թողել ոստիկանության բաժանմունքի մոտ

Քաղաքացին զինամթերք է թողել ոստիկանության բաժանմունքի մոտ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օրերս ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ոստիկանության բաժնի հին շենքի մոտ զինամթերք է թողել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակում’ (Ահարոնյան փողոց 3) ծառերի տակ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 117 փամփուշտ, ինքնաշեն ա տրճանակ և զրահաբաճկոն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում