Կարևոր է, որ ԼՂ իշխանությունների ձայնը լսելի լինի. Ջեյմս Ուորլիք

Կարևոր է, որ ԼՂ իշխանությունների ձայնը լսելի լինի. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատանը մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան Tert.am–ի հարցին ասաց, որ կարևոր է, որպեսզի ԼՂՀ իշխանությունների ձայնը լսելի լինի։

Հարցին, թե հնարավոր համարում է, որ մի օր ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին, ամերիկացի դիվանագետը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ շատ կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների ձայնը լսվի և շատ հաճախ մեկնում ենք այնտեղ, հանդիպում նրանց, որպեսզի նրանց կարծիքը ևս հաշվի առնվի»:

Tert.am-ի հարցին, թե համարժեք էր ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն ասաց, թե տարբեր կողմերից կոչեր եղել են, բայց միաժամանակ պետք է ընդունել, որ նախևառաջ, երկու երկրների ժողովուրդները պետք է վերջ դնեն այդ ամեն ինչին:

«Մեծ դժբախտություն է, որ խաղաղ բնակչությունն է դառնում է պատերազմի զոհ և ամեն ինչ պետք է անել, որպեսզի դրան վերջ տրվի»,- ասաց Ջեյմս Ուորլիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում