ՌԴ-ի ԱԳՆ-ն մտադիր չէ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

ՌԴ-ի ԱԳՆ-ն մտադիր չէ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

Մոսկվան մտադիր չէ բանակցությւոններ սկսել ԱՄՆ-ի հետ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ, քանի որ դրանք ապօրինի է համարում: Սակայն դրա հետ մետեղ ցանկացած սահմանափակող միջոց չի ազդի Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունների վրա: Այս մասին հյատարարել է ՌԴ-ի ԱԳՆ փոխնարար Սերգեյ Ռիբակովը Ռիա Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ:

«Մենք, իհարկե, ոչ մի կերպ չենք խթանելու ԱՄՆ-ի պատժամիջոցային թեմայի վերաբերյալ խոսակցությունները:Մենք այստեղ քննարկման առարկա չենք տեսնում:Գտնում ենք, որ միակողմանի սանկցիաները ապօրինի են և հակասում են միջազգային նորմերին:Այդ պատճառով էլ որևէ հարցի շուրջ քննարկումներ անցկացնելու իմաստ չկա:Մենք դա չենք անի»,-ասել է Ռիբակովը:

«Մեր քաղաքականության հաստատակամությունը և հետևողականությունը կասակծի ենթակա չէ:Պատժամիջոցները կամ դրանց բացակյությունները չեն ազդում այն բանի վրա , թե ինչպես ենք  գործել և ինչպես ենք գործելու Կիևի հետ հարաբերություններում, և այն ինչ մենք առաջարկում ենք բխում է իրավիաճկի կայունացման ջանքերից», -նշել է դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում