Ալինա Կաբաեւան գլխավորել է «Ազգային մեդիախմբի» տնօրենների խորհուրդը

Ալինա Կաբաեւան գլխավորել է «Ազգային մեդիախմբի» տնօրենների խորհուրդը

«Միասնական Ռուսաստան» կուսակցությունից Պետդումայի նախկին պատգամավոր Ալինա Կաբաեւան կզբաղեցնի «Ազգային մեդիախմբի» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄԽ-ի մամուլի ծառայությանը:

«Ալինա Կաբաեւան, որը վեց տարի գլխավորում էր «Ազգային մեդիախումբ» հոլդինգի հանրային խորհուրդը, ընդունել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնելու առաջարկը»,- ասված է հոլդինգի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Կաբաեւան վաղաժամկետ վայր է դրել Պետդումայի պատգամավորի լիազորությունները:

«Ազգային մեդիախումբը» Ռուսաստանի խոշորագույն մեդիահոլդինգներից մեկն է: Ընկերությունը տիրում է «Հինգերորդ ալիքի» 72,4 տոկոսին, «Առաջին ալիքի» 25 տոկոսին, ՌԵՆ ՏՎ-ի 68 տոկոսին, ինչպես նաեւ «Նյուս մեդիա» հոլդինգի 49,9 տոկոսին, որի մեջ մտնում են LifeNews հեռուստաալիքը, «Իզվեստիա», «Տվոյ դեն», «Ժիզն», «Մարկեր» թերթերը, Bubble ամսագիրը եւ պարտալ sper.ru-ն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում