Իտալիան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

Իտալիան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ գործիքն է, որի օգնությամբ միջազգային հանրությունը կարող է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում Իտալիայի դեսպան Ջամպաոլո Կուտիլլոն:

Նա ընդգծել է, որ Իտալիան աջակցում է Մինսկի խմբին և դրա երեք համանախագահներին’ Ֆրանսիային, Ռուսաստանին և ԱՄՆ-ին, և հասկանում է, որ վերջիններիս աշխատանքը պահանջում է երկարատև պարտավորվածություններ: «Մենք կարծում ենք, որ այս խնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ միջոցներով ու երկխոսության ճանապարհով, և, անշուշտ, ստատուս-քվոն անընդունելի է»,- ասել է Կուտիլլոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում