Ադրբեջանը բողոքի նոտա կուղարկի Իսպանիային

Ադրբեջանը բողոքի նոտա  կուղարկի Իսպանիային

Արցախի միջազգայնորեն ճանաչման գործընթացը լայն թափ է ստացել , որն անշրջելի գործընթաց է: Սակայն հարևան Ադրբեջանում չեն կարողանում համակերպվել այն մտիք հետ, որ ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը բնական երևույթ է, որից պետք  չէ հերթական հիսթերիան բարձրացնել:

Այս անգամ էլ Ադրբեջանի թիրախում Իսպանիան է, որի ինքնավար միավորումներից մեկը՝ Բասկերի Երկրի խորհրդարանը օրերս բանաձև էր ընդունել, որտեղ ճանաչել է Արցախի բնակիչների ինքնորոշման իրավունքը:

Այս կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա կուղարկի Իսպանիային: Այս մասին Trend գործակալությանը կտեղեկացնի Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիևը:

Դեսպանատունը հանդիպում է պահանջել ինքնավար մարզի կառավարության ղեկավարի հետ և շուտով կհստակեցնեն օրը: Բացի այդ դեսպանատունը նամակ կհղի Բասկերի Երկրի նախագահին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում