ՀԱԿ-ԲՀԿ հայտարարությունները խաթարել են մարզային ՀՀԿ-ականների անդորրը. «Հրապարակ»

ՀԱԿ-ԲՀԿ հայտարարությունները խաթարել են մարզային ՀՀԿ-ականների անդորրը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «ՀԱԿ-ԲՀԿ մարզային այցելությունների մասին հայտարարությունները փոթորկել են մարզային ՀՀԿ-ական իշխանիկների անդորրը: Դա ընդունվել է որպես մարտահրավեր և այս օրերին աննախադեպ ակտիվությամբ փորձում են ՀՀԿ-ի շուրջ կենտրոնացնել մարդկանց: Արագորեն ցուցակագրում են, թե մարզերի բնակիչներն ինչ սոցիալական խնդիրներ ունեն ու խոստանում շուտափույթ լուծել: Պատահական չէր նաև կառավարության անցած նիստին Հովիկ Աբրահամյանի’ սահմանամերձ գոտիների խնդիրներին անդրադառնալու խոստումը»:

Եվ չնայած մարզպետների անհանգստությանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ընդդիմության մարզային այցելությունների դեմ իրենց նախապատրաստական աշխատանքների մասին հարցը լսելով հայտարարել է. «Ինձ այդ թեման չի հետաքրքրում, ես մտահոգվելու խնդիր չունեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում