Բելառուսի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բելառուսի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը’ ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ սեպտեմբերի 14-ին այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը եւ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը:

Հյուրերը ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915թ. Հայոց Ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք եղան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում