Ալիևը չի դիմավորել Էրդողանին

Ալիևը չի դիմավորել Էրդողանին

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Բաքվի օդանավակայանում Էրդողանին և Թուրքիայի առաջին տիկնոջը դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը:

Ադրբեջանում Էրդողանը հանդիպումներ կունենա պաշտոնատար մի շարք անձանց հետ: Կքննարկվեն տարբեր բնագավառներում երկու երկրների համագործակցության հեռանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում