Մահացած ժամկետային զինծառայողի գործով ձերբակալված շարքայինին մեղադրանք է առաջադրվել

Մահացած ժամկետային զինծառայողի գործով ձերբակալված շարքայինին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Վլադիմիր Հայրապետյանի գործով ձերբակալված զինծառայող Սիմոն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանն ասել է, որ շարքային Սիմոն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Օգոստոսի 30-ին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում