Վրաստանի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարները կայցելեն Բաքու

Վրաստանի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարները կայցելեն Բաքու

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն կայցելեն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Վրաստանի նախարարները Բաքվում կլինեն սեպտեմբերի 8-9-ը ընկած ժամանակահատվածում:

Սեպտեմբերի 9-ին վրացական պատվիրակության անդամները կմասնակցեն Բաքվում կայանալիք «Արևելյան գործընկերության» անդամ երկրների էներգետիկայի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում