Ադրբեջանին հանգիստ չի տալիս Լիտվայի Սեյմի անդամների այցելությունն Արցախ

Ադրբեջանին հանգիստ չի տալիս Լիտվայի Սեյմի անդամների այցելությունն Արցախ

Լիտվայի Հանրապետության Սեյմի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակության այցելությունը Լեռնային Ղարաբաղ հանգիստ չի տալիս ադրբեջանական կողմին: Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը հարցում է արել Լիտվայի արտաքին գործերի նախարարություն’ խնդրելով մեկնաբանել խորհրդարանականների այցն Արցախ:

Լիտվայի ԱԳՆ-ից ի պատասխան հայտնել են, որ այցելությունը կատարվել է խորհրդարանականների անձնական նախաձեռնությամբ և այն պաշտոնական բնույթ չի կրել: Միաժամանակ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունից տեղեկացրել են, որ իրենց պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ մնում է անփոփոխ:

Ավելի վաղ Ադրբեջանում պարզաբանման համար դիմել էին Բաքվում Լիտվայի դեսպանություն, որտեղից հայտնել էին, որ իրենք տեղյակ չեն եղել ԼՂ լիտվացի խորհրդարականների այցի մասին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 1-ին ընդունել էր Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարարը ողջունել էր հյուրերին՝ կարևորելով խմբի գործունեությունը Արցախի և Լիտվայի միջև հարաբերությունների զարգացման առումով

Հետևեք մեզ նաև Telegram-ում