Սեպտեմբերի 1-ին ընդառաջ` երթուղիներում ավելացել է ուղևորափոխադրումներն իրականացնող մեքենաների քանակը

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ` երթուղիներում ավելացել է ուղևորափոխադրումներն իրականացնող մեքենաների քանակը

Հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ եթթուղիներում ավելացել է մեքենաքանակն ու ուղևորափոխադրումներն իրականացվել են սահմանված կարգով, սակայն այսօր առավոտյան որոշ կանգառներում, այդուամենայնիվ, նկատվել են կուտակումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բավարար չհամարելով կատարված աշխատանքը, հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ և համապատասխան քայլեր ձեռնարկել:

«Յուրաքանչյուր տարի՝ ուսումնական տարվան ընդառաջ, մենք բախվում ենք միևնույն խնդրին: Մեր մոտեցումն այս հարցում հստակ է: Սպասարկող ընկերությունների առջև պատշաճ սպասարկման հստակ պահանջ դրեք՝ ընդգծելով, որ թերացողները չեն ներվելու: Կա պայմանագրով ստանձնած պարտավորություն, ուրեմն թող ապահովեն համապատասխան սպասարկում, իսկ չապահովող ընկերությունների նկատմամբ էլ նույն պայմանագրով սահմանված կարգով վարչարարություն իրականացրեք: Հատուկ հսկողություն սահմանեք նաև քաղաքապետարանի կողմից սպասարկում իրականացնող երթուղիների նկատմամբ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում