Ադրբեջանի իշխանությունը երկրում վերացնում է նաև կիսաանկախ մամուլը

Ադրբեջանի իշխանությունը երկրում վերացնում է նաև կիսաանկախ մամուլը

Հայտնի են դարձել պետական մարմիններին տեղեկատվությամբ ապահովող պատասխանատու կառույցների եւ ադրբեջանական ԶԼՄ-ների ղեկավարների հետ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի անցկացրած փակ հանդիպման իրական պատճառները:

«Ազադլիգ»-ին հասած տեղեկություններով’ ժամանակ առաջ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի վերահսկողության տակ գտնվող մամուլում իշխանությունների շրջանում իր մրցակիցների դեմ քննադատական հոդվածներ էր հրապարակվել, ինչը լուրջ քննարկումների պատճառ էր դարձել իշխանական միջանցքներում: Նրանք իրենց դժգոհությունը հասցրել են նաեւ առաջին դեմքի ուշադրությանը: Դրանից հետո Քեմալադդին Հեյդարովին զգուշացրել են, որ անընդունելի է նրա վերահսկողության տակ գտնվող մամուլում իշխանության ներկայացուցիչների քննադատությունը, եւ որ այսուհետեւ այդ մամուլի օրգանները պետք է ամբողջությամբ ծառայեն իշխանության շահերին:

Թերթը գրում է, որ ԶԼՄ-ների ղեկավարների հետ Ռամիզ Մեհթիեւի հանդիպման հիմնական պատճառներից մեկը հենց դա է եղել:

«Պատահական չէ, որ այդ հանդիպմանը մասնակցել են նաեւ պաշտոնական թերթերի եւ օլիգարխների վերահսկողության տակ գտնվող մամուլի կառույցների ղեկավարները: Մեհթիեւի զգուշացումներն ուղղված են եղել հենց օլիգարխների վերահսկողության տակ գտնվող մամուլի օրգանների ղեկավարներին, քանի որ իշխանությունն այլեւս չի ցանկանում տեսնել նրանց վերահսկողության տակ գործող կիսաանկախ ԶԼՄ-ներ եւս: Այսինքն’ իշխանությունը վերջ է դնում նաեւ «անկախ մամուլի» իմիտացիային, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ներկայում դժվար ժամանակաշրջան է ապրում: Դրա ցուցադրութ յունն է նաեւ երկրում հասարակական ակտվիստների եւ իրավապաշտպանների դեմ ռեպրեսիաների ուժեղացումը: Նման իրավիճակում որեւէ օլիգարխի վերահսկողության տակ գտնվող մամուլի օրգանների միջոցով մրցակիցներին թիրախ դարձնելն ավելի կխորացնի ներիշխանական հակասությունները, ինչն էլ կարող է իշխանության համար ցավալի արդյունքների պատճառ դառնալ», -նշում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում