Եվրահանձնաժողովը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին որոշում կընդունի սեպտեմբերի 5-ին

Եվրահանձնաժողովը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին որոշում կընդունի սեպտեմբերի 5-ին

Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 3-ին կավարտի աշխատանքը Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության երկրների լրացուցիչ պատժամիջոցների վերաբերյալ նոր առաջարկի նախագծի վրա: Սեպտեմբերի 2-ին Եվրախորհրդարանում հայտարարել Է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին, որը նշանակվել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցի չ:

Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, ԵՄ-ի դեսպանները պատժամիջոցների մասին որոշումը կընդունեն մինչեւ սեպտեմբերի 5-ի օրվա վերջը: Պատժամիջոցներն իրենցից ներկայացնելու են «միջոցառումների ընդլայնված փաթեթ այն չորս հատվածներում, որոնց վերաբերյալ որոշումներն արդեն ընդունվել են», նշել Է նա:

Ռուսաստանը կարող Է լրացուցիչ սահմանափակումների բախվել կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման եւ տեխնոլոիգաներից օգտվելու հարցում. Եվրամիության կարգավորիչները որոշում են՝ լրացուցիչ ինչ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ: Մասնավորապես, ֆինանսական պատժամիջոցներ կարող են վերաբերել պետական այն պարտատոմսերին, որոնք դեռեւս չեն հայտնվել ցուցակում, որովհետեւ Ռուսաստանը ԵՄ-ի մի քանի երկրների բոնդերի պահառուն Է, ոչ պետական ընկերությունների բաժնետոմսերին եւ պարտային ֆինանսավորման ներգրավմանը, ինչպես նաեւ սինդիկատացված վարկերին:

Ինչ վերաբերում Է կրկնակի նշանակության արտադրանքին, ապա Եվրահանձնաժողովը չի բացառում այն ապրանքների ցուցակի ընդլայնման հնարավորությունը, որոնց արտահանման վրա արդեն արգելք Է սահմանված:

Եվրամիության երկրների ղեկավարների կողմից օգոստոսի 30-ին առաջադրված պահանջին ի պատասխան, Եվրահանձնաժողովը խոստացել Է մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ պատրաստել տնտեսական պատժամիջոցների երկրորդ փուլի վերաբերյալ եւ դրանով իսկ պատժել Կրեմլին Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ապստամբներին օգնություն ցուցաբերելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում