Ադրբեջանական նոր խոչընդոտ որոշումը Թուրքիայի քաղաքացի վարորդների համար

Ադրբեջանական նոր խոչընդոտ որոշումը Թուրքիայի քաղաքացի վարորդների համար

Ադրբեջանակագետ Սարիս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սույն թվականի սեպտեմբերի մեկից սկսած Ադրբեջանը նոր անցագրային կարգ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար: Ըստ այդ փոփոխության՝ թուրք վարորդները, որոնք նախկինում կարող էին մեկ տարով մուլտի-անցագիր ստանալ, այժմ չեն կարող: Այսուհետ Թուրքիայի քաղաքացիները կարող են միայն մեկ անգամյա մուտքի վիզա ստանալ: Այս նորությունը զարմանքի մեծ ալիք է բարձրացրել Թուրքիայում:

Այս փոփոխությունը բացասական ազդեցություն կունենա միջազգային բեռնափոխադրումների ոլորտի վրա, ինչից կտուժեն, մասնավորապես, TIR թուրքական բեռնատարների վարորդները:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Թուրքիա, իսկ Թուրքիայի քաղաքացիներին անցագիր է պահանջվում Ադրբեջան մտնելու համար: Այս հարցն արդեն մի քանի տարի քննարկվում է, սակայն վերջնական լուծում այդպես էլ չի ստանում: Թե ինչու են Բաքվում ավելի խստացրել անցագրային ռեժիմը եղբայրական երկրի հետ, հայտնի չէ: Որպես հիմնական պատճառ նշվում է երկու երկրների ղեկավարների ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքը իրար նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում