Մոսկվայում առաջին անգամ տոնել են Արցախի անկախության օրը

Մոսկվայում առաջին անգամ տոնել են Արցախի անկախության օրը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում առաջին անգամ նշել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ արարողությունը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության երիտասարդական թևը ՌԴ մայրաքաղաքի լավագույն ակումբներից մեկում’ «Look in Rooms»-ում:

ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մուքանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են կազմակերպել միջոցառումը, որն իր բորոշմամբ պատմական իրադարձություն է, քանի որ Արցախի անկախության օրը նախկինում Մոսկվայում չի նշվել:

«Այսուհետև այս տոնն ամենամյա բնույթ է կրելու և տոնվելու է ավելի մեծ մասշտաբներով»,- ասել է նա’ հայտնելով, որ իրենք պատրաստվում են իրենց փորձը փոխանցել Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային ենթակառուցվածքների երիտասարդ առաջնորդներին, որպեսզի Արցախի օրը տոնվի նաև ՌԴ մյուս քաղաքներում և ավելի մեծ թվով մարդկանց ներկայությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում