Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են նոր օդանավակայան կառուցել Թեմզայի վրա

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են նոր օդանավակայան կառուցել Թեմզայի վրա

Մեծ Բրիտանիայի՝ ավիափոխադրողների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովը հանդես Է եկել Լոնդոնից դեպի արեւելք, Թեմզա գետի արհեստական կղզու վրա նոր օդանավակայան կառուցելու նախագծի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Ավելի վաղ այդ պլանը պաշտպանել Էր Լոնդոնի քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը, չնայած այն բանին, որ այն տարածքում, որտեղ պլանավորվում Էր օդանավակայան կառուցել, բնակվում են հազվագյու տ կենդանիներ: ԹռիչքավայրԷջքային չորս գոտիներով օդանավակայանի կառուցումը կարժենար 70 մլրդ ֆունտ ստեռլինգ (116 մլրդ դոլար) եւ կպահանջեր նաեւ ավտոմոբիլային ու երկաթուղային նոր ճանապարհների կառուցում: Դրա փոխարեն հանձնաժողովն առաջարկում Է ընդլայնել Լոնդոնի արդեն առկա ավիահանգույցները՝ Հիթրոուն եւ Գեթվիքը: Ջոնսոնի ներկայացուցիչը հանձնաժողովի որոշումը որակել Է անհեռատես: Հիթրոուն Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանն Է, 2013 թվականին նրա ուղեւորաշրջանառությունը կազմել Է 72 մլն մարդ: Հիթրոուի ընդլայնման՝ մոտավորապես 14 մլրդ ֆունտ արժողությամբ նախագիծը նախատեսում Է թռիչքավայրԷջքային երրորդ գոտու հավելում կամ գոյություն ունեցողներից մեկի երկարացում: Գեթվիքը տարեկան ուղեւորաշրջանառության ցուցանիշով առաջին տեղն Է գրավում աշխարհի՝ միայն մեկ թռիչքավայրԷջքային գոտի ունեցող օդանավակայանների թվում: Երկրորդ գոտու կառուցումը կնստի մոտավորապես 5 մլրդ ֆունտ: Կառավարական հանձնաժողովի հանրագումարային զեկույցը ներկայացվելու Է Մեծ Բրիտանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններւից հետո, որոնք նշանակված են 2015 թվականի մայիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում