Անջելինա Ջոլին ցուցադրել Է իր հարսանեկան զգեստը

Անջելինա Ջոլին ցուցադրել Է իր հարսանեկան զգեստը

Դերասանուհի Անջելինա Ջոլին ցուցադրել է Բրեդ Փիթի հետ հարսանիքի իր բացառիկ հարսանեկան զգեստը, տեղեկացնում է  People հանդեսը:

Ջոլիի զգեստը դարձել է նրա վեց երեխաների ստեղծագործական հնարամտության մարմնավորումը: Versace արտելի դերձակ Լուիջի Մասին դիզայներական տասնյակ գաղափարներ եւ դերասանուհու երեխաների նկարած պատկերներն Է օգտագործել զգեստը եւ քողը ստեղծելիս: Մասնավորապես, երեխաների գույնզգույն նկարները տեղ են գտել հարսի սպիտակ քողի եւ կիսաշրջազգեստի վրա:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ինը տարվա համատեղ կյանքից հետո օգոստոսի 23-ին ամուսնացել են Ֆրանսիայում:

Հարսանիքը տեղի Է ունեցել շաբաթ օրը՝ փոքրիկ մատուռում: Արարողությանը հրավիրված Էին միայն ընտանիքի անդամները եւ մի քանի մտերիմ ընկերներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում