Մոսկվայում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութեր

Մոսկվայում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութեր

Մոսկվայի պետական «Նոր Մանեժ» ցուցասրահում բացվել է ցուցահանդես’ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին: Ցուցահանդեսը կրել է «Նայիր պատերազմի աչքերին» խորագիրը: Դրա առաջին այցելուներից մեկը եղել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ցուցահանդեսին մասնակցել են մի քանի տասնյակ թանգարաններ և արխիվներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Սերբիայից, Ուկրաինայից: Իր մասնակցությունն է ունեցել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը տրամադրել է Հայոց ցեղասպանությանն առնչվող լուսանկարներ, որոնք վկայում են Առաջին աշխարհամարտի տարիներին մարդկության դեմ գործված սարսափելի հանցագործության մասին: Ցուցահանդեսում 1915 թվականը նշված է որպես Օսմանյան կայրսությունում Հայոց ցեղասպանության սկիզբ:

Առաջին անգամ այց ցուցահանդեսը ներկայացվել է ինտերակտիվ ֆորմատով’ թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում