Վրաստանը Ուկրաինայի պատճառով չի փոխի քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ. Մարգվելաշվիլի

Վրաստանը Ուկրաինայի պատճառով չի փոխի քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ. Մարգվելաշվիլի

Վրաստանը չի փոխի իր քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում, որոնք բարդացել են Ուկրաինայի իրադրության պատճառով: Այդ մասին  հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է «Մաեստրո» վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մեր բարեկամի ու գործընկերոջ՝ Ուկրաինայի դժվարությունների պատճառով այսօր բարդություններ կան Ռուսաստանի հետ հարաբերությունների գործընթացում, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր կողմնորոշումը կփոխվի: Քաղաքականությունն ուղղված Է Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության ապաէսկալացմանը, բայց կան իրավիճակներ, երբ դա դժվար է անել, օրինակ՝ այժմ. սակայն քաղաքականության փոփոխումը չպետք Է կախված լինի այսրոպեական խնդիրներից»,-ասել է Մարգվելաշվիլին:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Վրաստանի իշխանությունների համար սկզբունքային հարցը տարածքային ամբողջականությունն Է: «Մենք ունենք սկզբունքային թեմաներ՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, եւ դրական մի ուղերձ առ այն, որ ժողովրդավարական, խաղաղ ու կայուն Վրաստանը վտանգավոր չԷ Ռուսաստանի համար: Նա կարող է հետաքրքիր գործընկեր ու հարեւան լինել Ռուսաստանի համար: Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու կայունությունը սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար»,-հավելել Է Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները «չեն լուծվի ոչ մեկ օրում, ոչ Էլ մեկ շաբաթում»: «Ռուսաստանի նկատմամբ արտաքին քաղաքական կուրսը հանգում Է այն բանին, որ մենք կարողանանք ամրագրել սկզբունքային թեմաները, բայց միաժամանակ այնպես անենք, որ այդ պրոբլեմատիկան չվերածվի լուրջ հակամարտության ու դիմակայության»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին:

Ընդսմին նա նշել Է, որ պաշտոնական Թբիլիսիի հռետորաբանությունը չպետք Է ավելի խիստ լինի եվրոպացի ու ամերիկացի գործընկերների հայտարարություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում