Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում’ 18-23 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը 2-3-ին էապես չի փոխվի, սեպտեմբերի 4-6-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Քամին’ հարավ-արևելյան’ 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում’ 15-20 մ/վրկ արագությամբ: Սեպտեմբերի 2-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +35 աստիճան, սեպտեմբերի 3-ին’ +36, սեպտեմբերի 4-ին’ +37, սեպտեմբերի 5-ին’ +34, սեպտեմբերի 6-ին’ +33 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում