«Հրապարակ». Կադրային լուրջ փոփոխություններ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

«Հրապարակ». Կադրային լուրջ փոփոխություններ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին մոտ մեկ ամիս առաջ փոխանցել են վարչապետի պահանջը՝ դիմում գրել, ազատվել, և նա որոշակի ջանքերից հետո, երբ համոզվել է, որ միջնորդություններն անօգուտ են, օգոստոսի 4-ին հրաժարականի դիմում է գրել: Տիկին Ղազարյանն այս պաշտոնին է անհիշելի ժամանակներից, և նրանից հսկայական դժգոհություններ էին կուտակվել, այնպես որ, համակարգում ողջունում են այս փոփոխությունը:

Ավելին՝ սպասում են, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ կհետևի նրան: Մանավանդ վերջինիս վաղեմի հովանավորը՝ Վազգեն Մանուկյանը, շատ վատ հարաբերություններ ունի վարչապետի հետ և նրա համար բարեխոսել չի կարողանա: Հետաքրքիր է նաև այն, որ Լ. Ղազարյանի փոխարեն դեռ ոչ ոք նշանակված չէ: Իսկ այդ նշանակումից պարզ կդառնա սույն կադրային փոփոխության ողջ իմաստը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում