«Իրավունք». Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր և կասկածյալի կնոջ միջև սերտ կապը եղել է տարիներ շարունա՞կ

«Իրավունք». Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր և կասկածյալի կնոջ միջև սերտ կապը եղել է տարիներ շարունա՞կ

«Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի եղբորը՝ Հարություն Գրիգորյանին, հուլիսի 24-ին դաժան ծեծի ենթարկելու, ապա սպանելու գործով դեպքից չորս օր անց ձերբակալվեց Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ 36-ամյա Արման Կատունյանը. Ըստ վերջինիս փաստաբանի՝ Արմանը զայրացել է Հարություն Գրիգորյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս իմացել է, որ նա սիրահետում է իր կնոջը: Տղամարդիկ հանդիպել են, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ ավելի ուշ ռազմական ոստիկանության աշխատակիցը կրակել է ու սպանել է Հարությունին: Թե որ փուլում է նախաքննությունը և ինչ մանրամասներ են ի հայտ եկել փորձեցինք հետաքրքրվել Գրիգորյանների ընտանիքի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանից.

«Քանի որ այս պահին ևս շարունակվում է նախաքննությունը, կատարվում են մի շարք փորձաքննություններ զերծ կմնանք որևէ կարծիք հայտնելուց: Կարող եմ միայն մի բան հստակ ասել ի հեճուկս կասկածյալի պաշտպանի ասածների փորձաքննական մարմնի մոտ կան հստակ տվյալներ, որ Հարություն Գրիգորյանի և կասկածյալի կնոջ միջև սերտ, մտերիմ հարաբերություններ եղել են տարիներ շարունակ: Այնպես որ, հակառակ կողմի հայտարարությունները ըստ որի կասկածյալի կինը չի ցանկացել կապ ունենալ Հարություն Գրիգորյանի հետ, ճիշտ չեն գործով կան հակառակի մասին վկայող փաստեր, որ նրանց միջև կապը եղել է տարիներ շարունակ»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում