Իրանը պատասխան պատժամիջոցներով Է սպառնացել ԱՄՆ-ին

Իրանը պատասխան պատժամիջոցներով Է սպառնացել ԱՄՆ-ին

Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին հայտարարել Է, որ Թեհրանն իրեն իրավունք Է վերապահում համանման պատասխան տալ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը:

Պաշտոնյան դատապարտել Է օգոստոսի 29-ին Վաշինգտոնի կողմից սահմանված նոր պատժամիջոցները եւ հայտարարել, որ դրանք հակասում են Ժնեւի համաձայնագրին, որը նոյեմբերին կնքվել Է Թեհրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ:

Նրա խոսքով՝ այդ քայլը հակասում Է Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման գործընթացին, սակայն հավաստել Է, որ Թեհրանը կշարունակի բանակցությունները միջազգային միջնորդների վեցյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) հետ:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջն ընթացող քննարկումների շրջանակներում սեպտեմբերի 1-ին Բրյուսելում հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Օգոստոսի 29-ին հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել 25 մարդու ու կազմակերպությունների նկատմամբ, ներառյալ տրանսպորտային ֆիրմաներ, ավիաընկերություններ ու վեց բանկեր, որոնք կասկածվում են իրանական միջուկային ծրագրին օգնություն ցուցաբերելու մեջ: Վաշինգտոնը հայտարարել Է, որ նոր պատժիչ ցուցակում հայտնվածները խախտել են Իրանի նկատմամբ գործող սահմանափակումները:

Մեկնաբանելով Իրանի մի շարք ձեռնարկությունների դեմ ԱՄՆ-ի կողմից նոր սահմանափակիչ միջոցների կարառումը՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ իր վարչակազմը «մտադիր չԷ րոպե իսկ կորցնել նոր պատժամիջոցներ հետեւանքերի հաղթահարման ճանապարհին» եւ հնարավոր ամեն ինչ կանի դրանց հաջողությամբ դիմակայելու համար», հաղորդել Է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում