Թուրքիայի բանակի 150 զինծառայողներ թունավորվել են

Թուրքիայի բանակի 150 զինծառայողներ թունավորվել են

Թուրքիայի զինված ուժերի Թեքիրդաղի Մալքարա քաղաքում տեղակայված թիվ 95 զրահատանկային բրիգադի հրամանատարությանը կից զորամասում ընթրիքից թունավորվել են 150 զինծառայողներ: Նրանք բոլորը տեղափոխվել են Մալքարայի հիվանդանոց, իսկ երեք զինծառյող, որոնց վիճակը խիստ ծանր է, տարվել են Թեքիրդաղի պետական հիվանդանոց:

Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնում է, որ ընթրիքից քիչ անց զինծառայողների մոտ սրտխառնուք եւ գլխապտույտ է սկսվել: Հայտնի չէ, թե զինվորները կոնկրետ որ սնունդից են թունավորվել: Ընթրիքի ճաշացանկի բոլոր մթերքները տարվել են փորձաքննության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում