Ռասմուսենը նշել Է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամագրվելու պայմանները

Ռասմուսենը նշել Է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամագրվելու պայմանները

Ուկրաինան կարող Է ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարց բարձրացնել միայն խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո եւ այն դեպքում, եթե խորհրդարանի նոր կազմը հավանություն տա երկրի արտադաշինքային կարգավիճակը չեղարկելու վերաբերյալ օրինագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը: Նա նշել Է, որ «դրա համար ժամանակային շրջանակներ որոշելը դժվար Է»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել Է, որ դաշինքին Ուկրաինայի անդամագրվելու համար նրանից կպահանջվի բավարարել մի շարք չափանիշների, ինչի համար նույնպես երկար ժամանակ հարկավոր կլինի:

Ռասմուսենը նաեւ արծարծել Է Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացումը: Նա հայտարարել Է, թե ՆԱՏՕ-ն չի պատրաստվում դադարեցնել համագործակցությունը Մոսկվայի հետ եւ մտադիր Է այսուհետեւ Էլ ղեկավարվել ՌԴ-ի հետ համագործակցության մասին 1997 թվականի հիմնարար փաստաթղթով: «Բոլոր միջոցները, որ ձեռնարկում Է ՆԱՏՕ-ն, համապատասխանում են դրա դրույթներին: Բայց մենք, ցավոք, տեսնում ենք, որ Ռուսաստանը խախտում Է դրա հիմնարար սկզբունքները: Եվ մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ հարգել այն»,-ասել Է Ռասմուսենը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանրապետության կառավարության օգոստոսի 29-ի նիստում հայտարարել Էր, որ նախարարների կաբինետը Գերագույն ռադայի քննարկմանը օրինագիծ Է ներկայացնում երկրի արտադաշինքային կարգվիճակը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 26-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում