ՆԱՏՕ-ն չի բացառում ռազմակայանի ստեղծումը Վրաստանում. Ռասմուսեն
01/09/2014 17:09
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցումը կարող Է վերաբերել հանրապետության տարածքում դաշինքի գործընկերների մասնակցությամբ համատեղ զորավարժություններին, ինչպես նաեւ Վրաստանում տարածաշրջանային վարժական կենտրոնի ստեղծմանը: Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:
«Մենք մտադիր ենք բարելավել ՆԱՏՕ-ի զինված ուժերի հետ փոխգործակցելու Վրաստանի զինված ուժերի ընդունակությունը, ներառյալ Վրաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Զորավարժությունները կարող են կազմակերպվել Վրաստանում, հատկապես նման վարժանքներում ՆԱՏՕ-ի գործընկերների ներգրավման նպատակով: Մենք նաեւ դիտարկում ենք Վրաստանում ռազմական ուսուցման կենտրոնի հիմնումը՝ ՆԱՏՕ-ի գործընկերներին ներգրավելու նպատակով»,-լրագրողներին ասել Է Ռասմուսենը»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում