Ստամբուլի դատախազությունն այլևս չի հետապնդի Էրդողանի որդուն

Ստամբուլի դատախազությունն այլևս չի հետապնդի Էրդողանի որդուն

Ստամբուլի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել վերացնել հետապնդումը 2013 թվականից Թուրքիան ալեկոծած «Մեծ կաշառք» գործով մեղադրվող կասկածյալների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դատարանի որոշմամբ’ հետապնդումից ազատված 96 կասկածյալների թվում է նաև Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին’ Բիլալ Էրդողանը:

Ստամբուլում 2013թ. դեկտեմբերի 17-ի առավոտյան այն ժամանակի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի և շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիների, հայտնի գործարարներ Ռեզա Սարրաֆի, Ալի Աղաօղլուի, «Հալք» բանկի տնօրենի հետ ձերբակալվել էին 50-ից ավելի անձինք, ովքեր կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության և Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության բնագավառում մեծ յուրացումների մասնակցության մեջ: «Մեծ կաշառք» դատական գործի մեջ խառնված անձանց թվում էին նար Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա որդին’ Բիլալը, ով երկար ժամանակ թաքնվում էր իրավապահ մարմիններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում