Պուտինը կարգադրել Է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը

Պուտինը կարգադրել Է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Նախագահի համապատասխան կարգադրությունը սեպտեմբերի 1-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Ընդունել Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի ստորագրման վերաբերյալ ՌԴ-ի կառավարության առաջարկությունը»,-ասված է փաստաթղթում:

Ընդսմին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը իրավունք Է տրվել պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների ընթացքում դրա նախագծում մտցնել նախարարների կաբինետի կողմից հավանության արժանացած փոփոխությունները, որոնք սկզբունքային բնույթ չունեն:

«Նպատակահարմար համարել սույն կարգադրությամբ նախատեսված պայմանագիրն ստորագրել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ պետությունների ղեկավարների մակարդակով նիստում»,-նշվում Է կարգադրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում