Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը կանչվել է ԱԳՆ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը կանչվել է ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչություն կանչվելու պատճառը եղել է այն տեղեկատվությունը, համաձայն որի ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսում են թուրքական պետությունը: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը տեղեկացրել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանի բացակայության պարագայում ԱԳՆ է կանչվել նրա պաշտոնակատարը, որից էլ հենց բացատրություններ են պահանջել:

Ավելի վաղ գերմանական «Շպիգել» պարբերականը, որպես սկզբնաղբյուր նշելով ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, գրել էր, թե Միացյալ Նահանգները գաղտնալսում են Թուրքիայի պետական պաշտոնյաներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում