ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում կարևոր է երիտասարդության վճռական կամքը. Աշոտ Ղուլյան

ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում կարևոր է երիտասարդության վճռական կամքը. Աշոտ Ղուլյան

Artsakhpress.am-ը գրել է.

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Արցախի պետական համալսարան են այցելել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանը՝ հանդիպում ունենալով պրոֆեսորա-դասախոսական կազմի և այս տարի առաջին կուրս ընդունված ուսանողների հետ:

Նախքան հանդիպումը՝ բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում համալսարանի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող կոթողի պատվանդանին:

Միջոցառումը՝ տարիներ ի վեր ավանդական դարձած Անկախության դասը վարում էր համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Գոհունակությամբ նշելով, որ արդեն 10-րդ տարին է անընդմեջ, ինչ սեպտեմբերի առաջին օրը հանդիպում է ունենում Արցախի մայր բուհի ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ, ԱԺ նախագահն առաջին կուրսեցիներին հորդորեց ճիշտ և արդյունավետ օգտագործել բուհական ուսումնառության տարիները, անշեղ ուշադրություն դարձնել իրենց ուսման որակի բարձրացմանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում