Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ԼՂՀ–ում այցելել են մի քանի արտադրամասեր

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ԼՂՀ–ում այցելել են մի քանի արտադրամասեր

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը այսօր այցելել են Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ և ծանոթացել հիմնարկի աշխատանքներին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նախագահները եղել են «Սարտիս» իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ:

Նախագահ Սահակյանը կարևորել է նման արտադրության հիմնադրումը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջազգային համագործակցության հաջողված օրինակ և թույլ կտա որակյալ արտադրանք հանել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկա:

Նախագահներին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում