Էլվիս Պրեսլիի ինքնաթիռները վաճառքի են հանվել

Էլվիս Պրեսլիի ինքնաթիռները վաճառքի են հանվել

Էլվիս Պրեսլիին պատկանող երկու ինքնաթիռները՝ «Լիզա Մարին» եւ «Հաունդ Դոգ Երկրորդը», վաճառքի են հանվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:

«Լիզա Մարի» ինքնաթիռը հանդերձված Է չորս շարժիչով: Դրա կահավորանքը ներառում Է հսկայական մահճակալ, ոսկե սանտեխնիկա, հեռուստացույց-տեսանվագարկիչ եւ 52 դինամիկներից բաղկացած ստերեոհամակարգ:

Մեքենայի պոչամասի վրա պատկերված Է TCB (Taking Care of Business) առեւտրանշանը, որը պատկանում Է Պրեսլիին: Convair 880 մոդելի ինքնաթիռը թողարկվել Է 1960 թվականին:

«Հաունդ Դոգ Երկրորդն» իր դափերով փոքր Է «Լիզա Մարիից» եւ Էլվիս Պրեսլիի համար որպես պահեստային ինքնաթիռ Էր ծառայում, քանի դեռ հիմնական ինքնաթիռը նորոգվում Էր երգչի ցանկություններին համապատասխան:

Դրա հետ մեկտեղ երկու ինքնաթիռներն Էլ նախատեսված չեն թռիչքների համար եւ առաջվա պես լինելու են թանգարանային ցուցանմուշներ: Ինքնաթիռների ներկայիս սեփականատերը, որը դրանք գնել Է երգչի մահից հետո, առայժմ չի նշում գինը եւ «լուրջ առաջարկությունների» Է սպասում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում