Դավութօղլուն ներկայացրել է «նոր Թուրքիայի» ծրագիրը

Դավութօղլուն ներկայացրել է «նոր Թուրքիայի» ծրագիրը

Թուրքիայի 62-րդ կառավարոությունը, որը ղեկավարում է նորանշանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, սեպտեմբերի 1-ին ներկայացրել է իր ծրագիրը, որտեղ  շեշտադրություն է դրվում «նոր Թուրքիայի» գաղափարի, քրդական խնդրի խաղաղ կարգավորման, ԵՄ-ի անդամակցության և ԵՄ-ին անդամագրվելու վրա:

Որպես նախկին Արդարություն և Զագացում կուսակցության կառավարության շարունակությունը, Դավութօղլուի կառավարությունը ևս կշարունակի պայքարը զուգահեռ պետության դեմ, կշարունակվեն ադմինիստրատիվ ապարատից գյուլենակնների մաքրման գործընթացը:

Դավութօղլուն իր ծրագիրն այսօր կներկայցնի, իսկ քննարկումները կշարունակվեն մինչ ամսի 6-ը:

«Նոր Թուրքիայի» գաղափարը շարունակությունն է ԱԶԿ-ի նախկին հանրահայտ 2023-ի տեսլականի, մի շարք նպատակներ նույնն են, որոնց ձգտում են հասնել Թուրքիայի Հնարապետության հիմնման 100 ամյակին:

Էրդողանի նախագահելը, իբրև առաջին համաժողովրդական ընտրություններում ընտրված ղեկավարի, այն առաջին քայլն է, ինչը Թուրքիան կոչում է նոր Թուրքիա:

Միևնույն ժամանակ Դավութօղլուն նշել է, որ դա բավարար չէ նախագահական հանրապետություն դառնալու համար: Հարկ է սահմանադարական բարեփոխումներ կատարել:

Նոր կառավարության առաջնահերթություններից մեկը թուրքական խնդրի կարգավորումն է: Կառավարությունը նոր ճանապարհային քարտեզ կառաջարկի այս խնդրի վերաբերյալ:

Դավութօղլուն իր վճռականությունն է հայտնել ավարտին հասցնելու գործընթացը և իր մերձավոր կոլեգաներից մեկին Լազըն Ակդողանին նշանակել է փոխվարչապետ, որը պատասխանատու կլինի բանակցությունների համար:

Կաավարության առաջնահերթւոյթւոններից է նաև ԵՄ-ին անդամակցելու կարևորությունը և 2014-ը հայտարարել Թուրքիայի ԵՄ տարի: Թուրքիայի կառավարությունը հույս ունի այս տարի նոր գլուխներ բացել: ԵՄ-ի հարցերով նորանշանակ նախարար Բոզկիրը նշել է, որ ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի ռազմավարական նպատակներից է:

Թուրքիայի կառավարությունը մեծ դեր է հատկացնում նաև տնտեսությանը՝ նպաստելով տնտեսական բումին: Հիմնական նպատակը մինչ 2023թ-ը դառնալ աշխարհի գլխավոր 10 տնտեսություններից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում