Թուրքիայի ԱԳ նախարարը հավատարմության երդում է տվել Ադրբեջանին

Թուրքիայի ԱԳ նախարարը հավատարմության երդում է տվել Ադրբեջանին

Օրերս է ձևավորվել Թուրքիայի նոր կառավարությունը, որտեղ առանցքային պաշտոններից մեկը՝ ԱԳ նախարարի պաշտոնը, զբաղեցնում է Մովլուդ Չավուշօղլուն, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր հայատյացությամբ: Վերջինս իր պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո շտապել է հավատարմության երդում տալ ադրբեջանական կրտսեր եղբայրներին:

Մինչ Հայաստանը ջանքեր է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, Թուրքիան ճիշտ հակառակը՝ շարունակում է ժխտողականության իր քաղաքականությունը:

Թուրքիայի նորըտիր նախարարը հայտարարել է, որ ադրբեջանցիների հետ համատեղ պետք է պայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Ի պատասխան հարցին. «Դուք լավ գիտեք Ադրբեջանը և Ադրբեջանը ձեզ: Ի՞նչ ուղերձ կուղղեիք՝ որպես նախարար»:

Չավուշօղլուն հայտարարել է.«Ադրբեջանը կարող է համոզված լինել, որ ես նույնքան ջանք կգործադրեմ, որքան նրանց արտաքին գործերի նախարարը: Բոլոր հարցերում մենք կմիավորենք մեր ուժերը»:

Հարց է հնչել նաև 2015թ-ի հայերի ցեղասպանության վերաբերյալ և ինչպես է նոր նախարարը պատրաստվում պայքարել դրա դեմ: Վրեջինս ադրբեջանական շեշտադրությամբ պատասխանել է «Թուրքիան Ադրբեջանի հետ կպայքարի Հայոց ցեղասպանության դեմ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում